Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

Ռեցեսիայի հարուցիչը. Ի՞նչ ազդեցություն կթողնի 2019-nCoV համաճարակը համաշխարհային տնտեսության վրա

Պոստինդուստրիալ հասարակության հետազոտական կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Ինոզեմցեւը գրել է հոդված ՌԲԿ տեղեկատվական գործակալության համար, որում հայտնել է իր տեսակետը համաշխարհային տնտեսության վրա COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքների վերաբերյալ:

Ներքեւում ներկայացնում ենք հոդվածի տեքստը.

«Աշխարհը տենդի մեջ է Չինաստանում ահագնացող 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որով 1.5 ամսվա ընթացքում վարակվել է ավելի քան 30 հազար մարդ եւ որն այսօր տարածվել է տասնյակ երկրներում: Ժամանակակից աշխարհի բնակիչները սովոր են առանց խոչընդոտների օգտվել գլոբալացման բարիքներից եւ գրեթե չնկատել դրա հետեւանքով առաջացող ռիսկերը, այնպես որ մեզ քիչ հայտնի հիվանդության արձագանքը զարմանք չի առաջացնում: Սակայն նոր Մեծ դեպրեսիայի կանխատեսումները, որոնք հղացել են համաճարակի հետեւանքով, դեռեւս համոզիչ չեն:

Համաճարակները բոլոր ժամանակներում վախեցրել են մարդկանց, քանի որ մինչեւ վերջերս դրանց հնարավոր չէր հակազդել (ժանտախտի երեք հսկայական ալիք Եվրոպայում՝ 165թ., 542-551թթ. եւ 1346-1353թթ., ոչնչացրել էին ամբողջովին քաղաքներ՝ ավելի քան կիսով չափ կրճատելով առանձին շրջանների բնակչության թիվը): Ընդ որում՝ այդօրինակ աղետները վերաբերում են բնավ ոչ միայն հեռավոր անցյալին. 1918-1919թթ. գրիպի համաճարակը խլել է շուրջ 50 մարդու կյանք, ընդ որում՝ շաբաթական մահացածների ոիվը հասցնելով մեկ միլիոնի; ավելի փոքր համաճարակները, որոնք առաջացել էին նմանօրինակ հարուցիչներից, սպանել են մինչեւ 2 մլն մարդու 1956-1958 թթ. եւ ավելի քան 1 մլն մարդու 1968 թվականին: Ընդհանուր առմամբ 1990-ականների ընթացքում աշխարհում վարակիչ հիվանդությունների հետեւանքով զոհվել է շուրջ 17 մլն մարդ օրական, ինչը կազմել է բոլոր վաղաժամ մահերի մեկ երրորդ մասը:

Միեւնույն ժամանակ հարկ է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա:

Նախ մարդիկ սովորել են արձագանքել համաճարակներին շատ ավելի արագ, քան նախկինում: Եթե գրիպի դեմ պատվաստանյութը ստեղծվել է «իսպանկա» համաճարակից 20 տարի անց, ապա ատիպիկ թոքաբորբի դեմ պատվաստանյութը՝ ընդամենը 21 ամիս հետո: Առողջապահության վերածումը տնտեսության ամենախոշոր ճյուղերից մեկի թույլ է տվել տնտեսությանն աննախադեպ չափով կրճատել համաճարակների հետեւանքով մահացությունը:

Սակայն վարակի բռնկման շուրջ արձագանքի արագությունն ու մասշտաբը մեծապես դառնում է տնտեսական խնդիր: 1968 թվականին ավելի քան մեկ միլիոն մահ փաստացի ազդեցություն չի թողել ո՛չ համաշխարհային տնտեսական աճի վրա, որն այդ տարի կազմել է 6,3 տոկոս (ԱՄՆ-ում՝ 4,8 տոկոս), ո՛չ համաշխարհային առեւտրի վրա, որի ծավալը մեծացել էր ավելի քան 6 տոկոսով: Այսօր շուրջ հազար մահվան ելքով դեպք հանգեցրել է շուկաներում զգալի փոփոխությունների. տարեսկզբից ի վեր չինական ֆոնդային ինդեքսները կրճատվել են 7,5 տոկոսով; նավթի գները փոփոխվել են 20 տոկոսով՝ սկսած հունվարի 1-ից, պղնձի գինը՝ 12 տոկոսով, երկաթի հանքաքարը՝ ավելի քան 10 տոկոսով: Չինաստանի հետ միջազգային ավիահաղորդակցությունը, հավանաբար, կկրճատվի առնվազն մեկ երրորդով, ինչպես 2003 թվականի համաճարակի ժամանակ էր; բազմաթիվ օտարերկրյա ընկերություններ դադարեցրել են երկրում արտադրությունը, իսկ մի քանիսը տարհանել են աշխատակազմի մի մասին: Ուհանում եւ մի շարք այլ քաղաքներում սահմանված կարանտինը անդրադարձել է ընդհանուր առմամբ 45 մլն մարդու՝ դառնալով պատմության մեջ իր տեսակում ամենամասշտաբային ակցիան: Աշխարհի տարբեր շրջաններում կրճատվում է չինական ապրանքների օգտագործումը, իսկ երկրները փակում են սահմանները չինացիաների կամ վերջերս Չինաստան այցելած անձանց համար: Համաճարակի հետեւանքով միայն Չինաստանին հասցված տնտեսական վնասն արդեն գնահատվում է 60 մլրդ դոլարի չափով:

Բայցեւայնպես, ըստ իս, արդյունքում համաճարակի համաշխարհային տնտեսական հետեւանքները կարող են լինել բավականին չափավոր. եւ ահա թե ինչու:

Իսկապես, Չինաստանը կարող է բարձր գին վճարել վիրուսի նկատմամբ հաղթանակի դիմաց. հաշվի առնելով, որ առնվազն մեկ ամսվա ընթացքում տնտեսությունը կմնա պարալիզացված, այս տարի աճի տեմպերը կլինեն 5 տոկոսից ցածր, այսինքն՝ սպասվածից 1,5-1,7 տոկոսով պակաս (2003 թվականին կորուստները գնահատվում էին Չինաստանի ՀՆԱ-ի 1-1.3 տոկոսի չափով): Դա բավականին զգալի հարված է նաեւ համաշխարհային տնտեսության համար այն պատճառով, որ դրանում Չինաստանի մասնաբաժինը վերջին տարիներին աճել է՝ 8.2-ից հասնելով 19.2 տոկոսի: Բացի այդ, 2000-ականների կեսերին համաշխարհային տնտեսական աճն ավելի դինամիկ էր, քան ներկայում: Արդյունքում, եթե 2002-2007 թվականներին Չինաստանն ուներ համաշխարհային աճի 8-20 տոկոսը, ապա 2019 թվականին այդ ցուցանիշը հասել է 39 տոկոսի: Պարզ է, որ համաճարակն անհետ չի անցնի, սակայն անգամ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի 1 տոկոսով անկումն այսօր աղետալի չէ, հակառակը, այն կարող է անգամ ցանկալի լինել:

Ըստ իս՝ 2019-nCoV վիրուսը (նախապես ցանկանում եմ ներողություն խնդրել անտակտության համար) դրսեւորվել է տնտեսական տեսանկյունից ամենահարմար պահին: 2009 թվականի ամռանից շարունակվող համաշխարհային աճն արդեն դարձել է ամենաերկարը պատմության մեջ: Ֆոնդային շուկաները փորձում էին ուղղվել 2018 թվականի վերջում, սակայն լավատեսությունը հաղթանակեց: Վերջին ամիսներին սպեկուլյանտների անսահման սպասումներն ավելի մեծ տագնապի տեղիք են տալիս: Այդ ֆոնին չինական եւ համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը, որը պայմանավորված է համաճարակի տարածմամբ, կարող է շահավետ լինել, եթե այն ստիպի ներդրողներին հավատալ այդ իրադարձության համեմատաբար պատահական բնույթին: Այլ կերպ ասած՝ տվյալ իրավիճակում աճի տեմպերի անխուսափելի անկումը 2020 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակներում չի համարվի նոր ցիկլիկ ռեցեսիայի (անկման) սկիզբ: Զանգվածային զեղչեր հայտարարելու եւ սեփական ռազմավարական ծրագրերը տեղափոխելու փոխարեն, բիզնեսը կվերախմբավորվի՝ ընդունելով իրադարձությունները որպես «ժամանակավոր դժվարություններ», ոչ թե երկարաժամկետ անկման սկիզբ: Մի շարք զարգացած երկրների տնտեսությունները (մասնավորապես, Ֆրանսիայի եւ Իտալիայի) արդեն գտնվել են ռեցեսիայում անցած տարվա չորրորդ եռամսյակում եւ շարունակում են չափավոր անկում ապրել, սակայն տարվա երկրորդ կեսում համաճարակի դեմ բարեհաջող պայքարի ֆոնին դինամիկայի անխուսափելի վերականգնումն ունակ է վերադարձնել նրանց աճը: Այլ խոսքերով՝ 2019-nCoV հարուցիչը, որի դեմ դեռեւս չի ստեղծվել պատվաստանյութ, ինքը կարող է դառնալ ինքնատիպ պատվաստանյութ համաշխարհային տնտեսության համար, որը թույլ չի տա տնտեսությանը վերջնականապես այրվել ու ավելի լուրջ «վիրուսով վարակվել»: Եթե 2020 թվականը դառնա գրեթե զրոյական աճի տարի, աշխարհը «ոտքի վրա» կհաղթահարի այն ռեցեսիան, որին վաղուց բոլորը սպասում էին, եւ որը եթե սկսվեր հերթական ֆոնդային փուչիկի դասական «պայթյունից», էլ ավելի ցավոտ կլիներ:

Ամփոփելով հարկ է նշել, որ տարեսկզբի իրադարձությունները կարող են հեռանկարում ծնել նոր ուղղություն տնտեսական տեսության մեջ՝ պայմանականորեն ասած՝ economics of fear («վախի տնտեսություն»): Գլոբալացման զարգացման հետ մեկտեղ ի հայտ է գալիս իրադարձությունների շուրջ հիպերտրոֆիրացված արձագանքի ֆենոմենը, որը ներկայացնում է պոտենցիալ վտանգ մարդկանց զգալի թվի համար: Այդ թրենդը նկատելի է 2001 թվականի ահաբեկչական հարձակումներից սկսած, սակայն չինական համաճարակի օրինակով մենք տեսնում ենք, որ այն դուրս է գալիս բոլորովին նոր մակարդակի վրա, երբ սպասվող իրադարձություններից հասցված տնտեսական վնասը բավականին գերազանցում է այն, ինչը նպաստում է ինչ-որ բացասական միտման իրական զարգացմանը: Բավական է համեմատել ահաբեկիչների հարձակումների կամ 1970-ականներին ինքնաթիռները առեւանգելու շուրջ արձագանքը եւ ներկայիս իրականությունը, ինչպես նաեւ 1950-ականների վերջին H2N2 «ասիական գրիպը», որը միայն ԱՄՆ-ում խլել էր 70 հազար մարդու կյանք, եւ 2019-nCoV-ի շուրջ ստեղծված արձագանքը: Ես հաճույքով փոքր գումարի խաղադրույք կկատարեի, որ մոտ ապագայում այդ ուղղվածության հետազոտությունները կհավակնեն Նոբելյան մրցանակի տնտեսության ոլորտում»,-գրել է Վլադիսլավ Ինոզեմցեւը: