Քիրա Նայթլին հրաժարվել է մերկանալ
Անգլիացի դերասանուհի Քիրա Նայթլին պատմել է, որ այլեւս չի մասնակցի անկեղծ տեսարանների նկարահանումներին: Աստղի խոսքով՝ նա միշտ իրեն հարմարավետ է զգացել աշխատանքի այդ պահերի ժամանակ, սակայն ամեն ինչ փոխվել է երկու դուստրերի ծնվելուց հետո, գրում է The Financial Times-ը:
«Իրականում ես գոհ եմ իմ մարմնից։ Բայց ես չեմ ուզում մերկ կանգնել ամբողջ նկարահանող խմբի առջեւ։ Չեմ կարծում, որ անհրաժեշտ է ցույց տալ իր մարմինը։ Երկու դուստրերի ծնվելուց հետո կրծքերս այն չեն», — կատակել է աստղը։
Նայթլին հավելել է, որ իրեն դուր չի գալիս, որ այժմ կինեմատոգրաֆը լեփ-լեցուն է բացահայտ տեսարաններով եւ դրանք ավելի ու ավելի համարձակ են դառնում: Այդ իսկ պատճառով նա դիմում է կրկնորդների օգնությանը, որոնց ինքն է ընտրում։ Օրինակ՝ «Հետեւանքներ» ֆիլմում, որում Քիրան գլխավոր դեր է խաղացել, դերասանուհին արդեն օգտվել է նմանակի ծառայություններից ։
«Իրականում նա իմ բարելավված տարբերակն է։ Նա ունի գեղեցիկ մարմին, այնպես որ նա կարող է դա անել իմ փոխարեն։ Ինձ մնում է միայն գնահատել նմանությունը եւ հավանություն տալ վերջնական ընտրությանը», — հայտարարել է Քիրան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից