Ավստրալացի 3 կանայք կռվել են սուպերմարկետում զուգարանի թղթի համար (տեսանյութ)
Ավստրալիայի սուպերմարկետներից մեկում կորոնավիրուսի ֆոնին երեք կին կռիվ են սարքել զուգարանի թղթի փաթեթի համար: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը` հղում անելով ավստրալական ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 7-ին, Սիդնեյից ոչ հեռու գտնվող Չուլլորա քաղաքի Woolworths սուպերմարկետում: Կանանց վեճն ու կռիվը նկարահանվել է և համացանցում արդեն հավաքել է ավելի քան 4 միլիոն դիտում:
Կադրերում երևում է, որ երկու կանանց զամբյուղները լցված են զուգարանի թղթի փաթեթներով, երրորդ կինն էլ դա անարդար համարելով, փորձել է նրանցից մեկ փաթեթ վերցնել: Դրանից հետո կանանց միջև կռիվ է բռնկվել, ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր:
Երեք կանանցից երկուսը ստիպված են եղել ներկայանալ ոստիկանական բաժանմունք կռվին մասնակցելու համար, նրանց գործով դատը նշանակված է ապրիլի վերջին:
Կորոնավիրուսի տարածման ֆոնին, Ավստրալիայի բնակիչներ սկսել են մեծ քանակությամբ զուգարանի թուղթ, պահածոյացված սնունդ և դեղամիջոցներ գնել, ինչի պատճառով սուպերմարկետներից շատերը սկսել են վաճառքի քանակի սահմանափակումներ դնել այս ապրանքների վրա: Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 80 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։
#BREAKING: A scuffle broke out at a Woolworths in Chullora this morning with patrons coming to blows over toilet paper, forcing employees to intervene. Bankstown police attended the scene and no charges have been laid. #9News pic.twitter.com/9TmDAStb9D
— Nine News Australia (@9NewsAUS) March 7, 2020


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում