Փաշինյանը մտածելու շատ բան ունի (Տեսանյութ)
Antifake.am-ը գրում է. «Համացանցում մեծ արագությամբ տարածվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է երիտասարդ աղջիկը պատռում Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված բուկլերտը՝ «Հպարտ քաղաքացու անձնագիրը» և այն նետում Նիկոլ Փաշինյանի վրա:
Իրականում երիտասարդ աղջիկը միակը չէ, ով հրաժարվել է վերցնել Փաշինյանի տված բուկլետը:
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի առաջին րոպեներին վարչապետը դուստրերի՝ Մարիամի և Շուշանի հետ մոտենում են նստարանին նստած մի աղջկա: Շուշանը զամբյուղից ծաղիկ է հանում և մեկնում երիտասարդ աղջկան: Աղջիկը, սակայն, հրաժարվում է վերցնել ծաղիկը: Նիկոլ Փաշինյանը, դա նկատելով, առաջարկում է վերցնել «Հպարտ քաղաքացու անձնագիր» բուկլետը, ինչն աղջիկը նույնպես հրաժարվում է վերցնել և վեր կենալով նստարանից` հեռանում է»:
Առանց երկար մեկնաբանության միայն նշենք՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Չի կարելի ատելուրթյան ջինին սփռել երկրով մեկ, իսկ հետո ակնկալել քաղաքակիրթ մոտեցում բոլորի կողմից:
Պարզ է չէ, որ բուկլետ վերցնողների կամ ծաղիկ ընդունողների ճնշող մեծամասնությունը չեն մասնակցելու հանրաքվեին, բայց տարրական բարեկրթությունից ելնելով օդում չեն թողնում մեկնված ձեռքը:
Իսկ ցանված ատելության մթնոլորտը հասցրեց նրան, որ վարչապետն այսպիսի պատասխանի եւս արժանանում է:
Top-News.am


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում