Փոխգնդապետի ծեծի գործով մեղադրյալին ազատ է արձակել Արմեն Դանիելյանը
Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբոր՝ Զավեն Գրիգորյանին Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, ով համարվում է վատագույն վարկանիշն ունեցող դատավորը։ Այս մասին հայտնում է Analitk.am-ը:
Արմեն Դանիելյանը 2019թ.-ին եղել ամենացածր վարկանիշն ունեցող դատավորը՝ -43 միավորով։ Թեև 2020թ նոր է սկսվել, բայց Դանիելյանն այս պահի դրությամբ կրկին համարվում է ամենացածր վարկանիշն ունեցող դատավորը՝ -14 միավորով։
Բացի այդ՝ Դանիելյանը համարվում է իշխանահաճո դատավոր։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր. «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման։ Այդպես չի լինում»։
Դատախազությունն առայժմ չի արձագանքել բողոքի ակցիաներին եւ պարզ չէ՝ վճռաբեկ բողոք կներկայացնեն մեղադրյալին ազատ արձակելու որոշման դեմ, թե` ոչ։

















































