Լեհաստանի ոստիկանությունը ստիպված հրաժարվել է որոշ ալկոթեստերից կորոնավիրուսի պատճառով
Լեհաստանի ոստիկանությունը, որն ակտիվորեն պայքարում է ճանապարհներին մահացության մակարդակի կրճատման ուղղությամբ, ստիպված էր կրճատել ալկոհոլի թեստերի քանակն այդ դեպքում կորոնավիրուսի արագ տարածման հարցում մտահոգությունների պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ երկրում հայտարարել էին նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին:
Լեհաստանի ճանապարհային ոստիկանության տեսուչ Ռադոսլավ Կոբրիսը հայտնել է գործակալությանը, որ վարչությունը ստացել է տեղեկատվություն երկրի ՆԳՆ սանիտարական ծառայությունից, որում առաջարկվել է «սահմանափակել ալկոթեստերի կիրառմամբ ալկոհոլի թեստերը»:
Գործակալությունը նշում է, որ ներկայումս Լեհաստանն օգտագործում է ալկոթեստի երկու տեսակ: Թեստերից մեկն անցկացվում է առանց մուշտուկի եւ անմիջապես ցույց է տալիս վարորդի օրգանիզմում ալկոհոլի մակարդակը, սակայն դա հղի է կորոնավիրուսի արագ տարածման վտանգով:
Մուշտուկի կիրառմամբ մյուս թեստը նույնպես բավականին մանրամասն վերլուծում է ալկոհոլի մակարդակը, սակայն այդ դեպքում տվյալները վերլուծելու համար պահանջվում է ավելի շատ ժամանակ:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը