Եթե իրավիճակն այսպես շարունակվի, ապա երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերն արդեն կսկսվեն. ԿԳՄՍ նախարար
Մենք հատուկ ցուցումներ չունենք դասերը չվերսկսելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Եթե այսպես շարունակվի եւ առաջիկա 1-2 օրը որեւէ ցուցում չունենանք առողջապահության նախարարությունից, ապա երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսվեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ կոնորավիրուսով վարակվելու դեպքից հետո երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, դպրոցներում գարնանային արձակուրդները փոխվել էին եւ արձակուրդ էր հայտարարվել մարտի 2-7-ը:

















































