Ի՞նչ կարելի էր անել 30 միլիոն դոլարի պարգեւավճարի հետ
Երկար ժամանակ է՝ խոսվում է Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին: Հնչում են առաջարկներ, մտքեր, հրապարակվում ծրագրեր: Իսկ հետո հայտնվում է լուրջ դեմքով մի պաշտոնյա եւ հայտարարում, թե համապատասխան միջոցներ չկան:
Բնականաբար, որեւէ մեկը չի ասում, թե մեկ օրում կամ մեկ ամսում կարելի է անցնել ամբողջովին պրոֆեսիոնալ բանակի: Ավելին, Հայաստանում նույնիսկ չարժի հրաժարվել պարտադիր զորակոչից, բայց այն կարելի է դարձնել մեկ տարի կամ մեկուկես տարի, եթե զուգահեռ գործի պայմանագրայինների ինստիտուտը կամ պրոֆեսիոնալ բանակը:
Երբ ասում են, թե դրա համար բավարար միջոցներ չկան, շատերը լռում են, իրենց առաջարկները դնում մի կողմ, բայց օրերս «Իմ ձայնը» նախագծի հրապարակած «Նոր Հայաստան. պարգեւավճարների օլիմպիադա» հոդվածը որոշակի եզրահանգումների հիմք տվեց:
Որեւէ մեկը չի ասում, թե նախարարները կամ պատգամավորները, վարչության պետերը, մարզպետարանների աշխատակիցները պարգեւավճարներ չպետք է ստանան: Պետք է ստանան, բայց կոնկրետ աշխատանքի, կոնկրետ արդյունքի դեպքում: Չմոռանանք նաեւ, որ նրանք հայաստանյան չափանիշներով բավական բարձր աշխատավարձ եւս ստանում են:
Այն ահռելի գումարը (մեկ տարում մոտ 30 միլիոն ամերիկյան դոլար), որը մեկ տարում ծախսվել է պարգեւավճարներ վճարելու համար, կարելի էր ուղղել պրոֆեսիոնալ բանակի կայացմանը:
Արժանապատիվ աշխատավարձի դեպքում բազմաթիվ երիտասարդներ հաճույքով կհամալրեն պայմանագրային զինծառայողների շարքերը, այն դուրս կգա բոլորովին այլ որակական հարթություն:
Ամենահամեստ հաշվարկներով, պարգեւավճարների վրա ծախսված գումարները պայմանագրային զինծառայությունն ամրապնդելուն ուղղելու դեպքում մեր բանակը կհամալրվեր բազմաթիվ (խուսափենք կոնկրետ թվեր նշելուց) նոր կադրերով, նոր զինվորներով:
Իսկ 30 միլիոնի նման բաշխումով կառավարող ուժը լումաներ ստացող ուսուցիչների, բժիշկների, բանվորների, բոլոր ՀՀ քաղաքացիների մոտ բազմաթիվ հարցեր առաջացրեց, որոնք իրենց պատասխանին են սպասում:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից