Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Ամուլսարի հարցով հանրաքվե կարող է լինել
ՀՀ քաղաքացին իրավունք ունի իմանալ, թե արդյոք Ամուլսաի հանքը շահագործվելու է, թե մնալու է սար. Հետեւաբար պատրաստվո՞ւմ եք այսօր հանրաքվեի դնել Ամուլսարի հանքը շահագործելու հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ հավելելով, որ ինչ ժամկետներում կլինի այդ հանրաքվեն:
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե քննարկումների արդյունքում գանք եզրակացության, որ կա նման անհրաժեշտություն, մենք որեւէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչեւ հիմա նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել նշանակում է չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնենք»:
Վարչապետի խոսքով, եթե Հայաստանի օրենսդրությունը հնարավորություն է տալիս հարցը լուծել հանրաքվեով, ապա օրենսդրությունը հնարավորություն է տալիս հանրաքվե անել նաեւ քաղաքացիական նախաձեռնությամբ. «Եթե այդպիսի հնարավորություն կա, ինչո՞ւ այդպիսի նախաձեռնություն չկա: Եթե չկա այդպիսի հնարավորություն, պետք է նայել: Դա զուտ իրավական հարց է, որին այս պահին չեմ կարող պատասխանել: Կդիտարկենք ձեր առաջարկը եւ կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակ...
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում