Նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել`տեղեկացնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար:
Նա նշել է. «Հաշվի առնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Այդ պատճառով զերծ մնացեք նարգիլեի օգտագործումից հի՛մա և այսուհետ»։

















































