Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը․ ՈւՂԻՂ
Մարտի 3-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանն ավարտեց Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների քննարկումը: Լսելով կողմերի ամփոփիչ ելույթները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

















































