Վահե Գրիգորյանը կրկին անհարգելի պատճառով չի մասնակցել ՍԴ նիստին
Այսօր ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ:
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է, որ նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։

















































