Հարցում. Ամերիկացիների մեկ երրորդը քրիստոնեությունը համարում է ազգային ինքնության հիմք
Ամերիկացիների գրեթե մեկ երրորդը համարում է, որ անհրաժեշտ է քրիստոնյա՝ «իսկական ամերիկացի» համարվելու համար։ Այս մասին հաղորդում է NBC News–ը, վկայակոչելով Pew կենտրոնի կողմից անցկացրած հարցման արդյունքները։
Հարցվածների 32 տոկոսը քրիստոնեություն դավանելը համարում են չափազանց կարեւոր այզգային ինքնության համար։ «Քրիստոնեական մեծամասնությամբ երկրում հասարակությունը կիսվել է՝ անհրաժեշտ է արդյո՞ք քրիստոնյա լինել ամերիկացի համարվելու համար։ Հարցվածների մի մասը համարում է, որ դա չափազանց կարեւոր է, մյուս մասը ասում է, որ՝ ոչ, – նշում են հետազոտության հեղինակները։
Pew կենտրոնի փորձագետները նաեւ նշում են, թե Միացյալ Նահանգներում ծնված լինելու փաստը նույնպես ազդում է, որպեսզի մարդկանց գիտակցության մեջ մարդը համարվի «իսկական ամերիկացի»։ Ուսումնասիրությունները վկայում են, որ հարցվածների գրեթե 32 տոկոսը նշել է, որ ԱՄՆ–ում ծնվելը նույնպես կարեւոր է այզգային ինքնության համար։ Այս գործոնը հատկապես կարեւորում են ամերիկացիների ավագ սերունդը եւ բարձրագույն կրթությամբ մարդիկ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում