ԱԺ շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը
Ազգային Ժողովի շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը, շենքի յուրաքանչյուր հարկում կա ալկոգել, որը կարեւոր կանխարգելիչ եւ պաշտպանիչ նշանակություն ունի: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ աշխատակազմի աշխատակիցներից վահե Գրիգորյանը:
«Իմ կարծիքով ձեռնարկված միջոցները ներկա պահին լիովին բավարար են պետական կարեւորագույն հաստատություններից մեկում Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար:
Շնորհակալություն ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին»,-նշել է նա:

















































