Վարչապետն արդեն մամուլի քարտուղար ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար է նշանակվել Մանե Գևորգյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Մանե Գևորգյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»։
Մանե Գևորգյանը մինչ այդ աշխատում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռությունում՝ որպես միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող:
Ավելի վաղ Մանե Գևորգյանը ՍիվիլՆեթի հանձնարարությունների գծով խմբագիրն էր:
Վարչապետի նախորդ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը պաշտոնից ազատվել էր այս տարվա հունվարի 9-ին։

















































