«Ես որդուս սա չէի ցանկանում»․ Նադեժդա Բաբկինան նվաստացրել է հարսին
69-ամյա ժողովրդական եւ էստրադային երգչուհի Նադեժդա Բաբկինան դաժանորեն նվաստացրել է իր հարսին։ Դերասանուհին խոստովանել է, որ ինքը չի սիրում իր միակ որդու՝ Դանիլայի ընտրյալին։ Նադեժդա Գեորգիեւնայի խոսքերով, Տատյանան իր ժառանգին չի համապատասխանում:
«Ես նման բան չէի ցանկանում որդուս», — ասել է Բաբկինան՝ НТВ հեռուստաալիքի «Секрет на миллион» հաղորդման եթերում: Հաղորդման անոնսը նախօրեին հրապարակել է հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան։
Եթերում երգչուհին պատմել է նաեւ իր անձնական կյանքի մասին։ Երգչուհին խոստովանել է, որ ինքն իսկապես երջանիկ է քաղաքացիական ամուսնության մեջ։ Ինչպես Ալլա Պուգաչովան, Բաբկինան նույնպես իրենից բավականին երիտասարդի հետ է: 39-ամյա Եվգենի Գորշեչկովը, որն օգտագործում է Ժենյա Գոռ կեղծանունը, տարիքով ընկերուհուն իսկապես երջանիկացնում է: Չնայած, որ զույգը պաշտոնապես չի գրանցել ամուսնությունը, Գոռն ընտրյալին թանկարժեք մատանի է նվիրել: Նադեժդան թանկարժեք նվերը ստացել է հեռուստադիտողների առջեւ:
«Ահա Ժենյան ինձ մատանին նվիրեց։ Այս քարն իսկական տոպազ է», - հայտարարել է Բաբկինան։ Չնայած չարախոսների մշտական քննադատությանը զույգն արդեն 16 տարի ապրում է քաղաքացիական ամուսնությամբ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից