Չինաստանում հիվանդանոցի աշխատակիցներն իրենց հերթափոխի վերջում լիցքաթափվել են վալս պարելով (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում աշխատող բուժքույրը և ոստիկանության աշխատակիցն իրենց հերթափոխի վերջում լիցքաթափվում վալս պարելով, գրում է Daily Mail-ը:
Տեսանյութն առցանց հարթակում մեծ դիտումներ է ունեցել: Հազարավոր օգտատերեր իրենց հիացմունքն են արտահայտել տեսանյութի վերաբերյալ:
«Ինչ հմայիչ մարդիկ են: Նրանք պետք է անպայման սկսեն հանդիպել»,- գրել է օգտատերերից մեկը:
Օրերս համացանցում ևս մի տեսանյութ էր տարածվել, որում երկու չինացի բժիշկ, տոնելով իրենց կորոնավիրուսով հիվանդների ապաքինումը, պարում են Չայկովսկու «Կարապի լիճը» բալետից հայտնի պարը:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 79 251-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:


















































Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կներարկեն չինացի զինվորականներին
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դրական արդյունք է տվել․ bioRxiv
Չինաստանում iPhone հավաքող գործարանի աշխատակիցները վերադարձել են աշխատանքի
Համաճարակը հաղթահարած չինացի բժիշկները ամիսների բաժանումից հետո վերամիավորվել են ընտանիքների հետ (տեսանյութեր)
ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչպես է Չինաստանում կորոնավիրուսը օդը «մաքրել» վնասակար նյութերից (լուսանկար)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան