Ժնևի միջազգային ավտոսրահը չի կայանա կորոնավիրուսի պատճառով
Միլիոնավոր ավտոսիրողների ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Ժնևի միջազգային ավտոսրահը, չեղարկվել է նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով միջոցառման կազմակերպիչների տարածած մամուլի հաղորդագրությանը:
«90-րդ միջազգային ավտոսրահը, որը պետք է լրատվամիջոցների համար հաջորդ երկուշաբթի, իսկ այցելուների համար մարտի 5-15-ն ընկած ժամանակահատվածում բացվեր, տեղի չի ունենա»,- ասվում է հայտարարության մեջ:
Կազմակերպիչներն ընդգծել են, որ նման որոշումը կապված է Շվեյցարիայի կառավարության պահանջի հետ, ըստ որի նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով մինչև մարտի 15-ը պետք է չեղարկվեն բոլոր այն միջոցառումները, որոնց հնարավոր է, որ 1000 հոգուց ավելի մարդ մասնակցի:
Անցած տարի Ժնևի միջազգային ավտոսրահ ավելի քան 600 000 մարդ է այցելել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից