Քեյթ Միդլթոնը մրցավազքի է մասնակցել՝ ցուցադրելով իր հիանալի մարզավիճակը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը սպորտի մեծ սիրահար է, որն առավոտները սկսում է վազքով կամ լողով:
Ինչպես ներկայացնում է woman.ru-ն, Քեմբրիջի դքսուհին օրերս հնարավորություն է ունեցել ցուցադրելու իր հիանալի մարզավիճակը: 38-ամյա Քեյթը փետրվարի 26-ին Լոնդոնում մասնակցել է SportsAid բարեգործական կազմակերպության միջոցառմանը, որի նպատակը երիտասարդ մարզիկներին աջակցելն է:
Հանդիսավոր արարողության գլխավոր հյուրը հենց դքսուհին էր: Նա շփվել է պատանի մարզիկների ծնողների հետ՝ պարզելով, թե ինչ խնդիրների առաջ են կանգնում նրանց ընտանիքները:
Այնուհետև դքսուհին գործի է անցել և մասնակցել մրցավազքին, որից հետո մյուս սրահ է այցելել, որտեղ մասնագետները նրան թեկվոնդոյի հիմնական հնարքներն են սովորեցրել:
Միջոցառմանը թագավորական ընտանիքի անդամը ներկայացել էր մարզակոշիկներով և հավաքված վարսերով:





















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից