Գյուղացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը
Արմավիրի մարզի Մայիսյան եւ Մրգաշատ գյուղերի բնակիչներն այսօր` հունիսի 4-ին, փակել են Երեւան Արմավիր ճանապարհը. նրանք բողոքում են ոռոգման ջուր չունենալու դեմ:
NEWS.am-ի հետ զրույցում Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը նշեց, որ երկու գյուղերի բնակիչներն իրենց դաշտերը ոռոգել են Արազ գետի ջրով, սակայն, այլեւս չեն կարողանում, որովհետեւ ջուրը սակավ է: Տարվա այս եղանակին գյուղացիները դաշտերն հիմնականում ոռոգում են Ախուրյանի ջրամբարի ջրով, սակայն, այն չի բացվել դեռ, որովհետեւ ոչ աշխատանքային օր է: Գյուղապետի խոսքով, պատկան մարմինների ներկայացուցիչները ժամանել են ճանապարհը փակած գյուղացիների մոտ եւ խոստացել, որ մինչեւ երեկո ջուրը կլինի, գյուղացիներն էլ ճանապարհը բացել են:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Մայիսյան եւ Մրգաշատ գյուղերի բնակիչները ապրիլի 2-ի ընտրություններից առաջ ակտիվորեն ընտրակաշառք են վերցրել: Սա հենց այնպես, որպես հիշեցում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում