«ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք». Աշոտյան
Երբ իշխանական պատգամավորները եւ քարոզիչները չունեն Արցախյան բանակցությունների մասին պատշաճ գիտելիքներ, բայց միաժամանակ տառապում են Նիկոլ Փաշինյանին ամեն կերպ քծնելու մոլուցքով, լրատվական դաշտում հայտնվում են մտքի գոհարներ, որոնց աբսուրդությանը կնախանձեր անգամ LSD-ի վրայից մի շիշ աբսենտ խմած եւ Ամստերդամի քոֆի-շոփի դռների մոտ պպզած անգլիացի թինեյջերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան շարադրությունը որպես կոնֆլիկտի լուծման սկզբունքեր ներկայացնելու մրցույթը անտաղանդության փառատոնի է վերածվում:
«Մյունխենյան սկզբունքները կրած ունեն Մադրիդյան սկզբունքներին», «Արցախյան բանակցություններում մենք երբեք ավելի լավ դիրքեր չենք ունեցել քան այսօր», «Մյունխենյան սկզբունքները հստակ նշում է այն գծերը , որոնց վերաբերյալ մենք ունենք այս դիրքորոշումը» տիպի մի շարք պատգամավորների կողմից արտաբերած քարոզչական աղբը ողողում է համացանցը այն ժամանակ, երբ նույն ԱԳ նախարարը, քիչ թե շատ հասկանալով իրական խնդիրները, ջանասիրաբար «դզում ու փչում» է Փաշինյանի հետեւից:
ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք, թե չէ այդքանի հետեւից անգամ քաղաքապետարանի ԿԱՄԱԶ-ներով չեք հասցնի հավաքել»:


















































Դադարեք մարդկանց դիտարկել որպես ձեր քաղաքական ակցիաների թնդանոթային միս. Աշոտյանը՝ Փաշինյանին
Փաշինյանի եւ Ալիեւի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինիչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին. Արմեն Աշոտյան
Լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է․ Արմեն Աշոտյանը՝ վարչապետի հարցազրույցի մասին
Ադրբեջանից ավելի ժողովրդավար լինելը չի տալիս շոշափելի առավելություն իրական քաղաքականության մեջ. Աշոտյան
«Ուշադիր կլինեք, հաջորդ հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք. Նման դրվագները դժվար են մարսվում». Աշոտյան
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև