«Փոփոխության պահը հասունացել էր». Disney-ի նոր ղեկավար է դարձել Բոբ Չապեկը
Բոբ Չապեկը դարձել է The Walt Disney Company ընկերության նոր գլխավոր տնօրեն, հաղորդում է The Wall Street Journal-ը` hիշեցնելով, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Այգերը:
Այգերը, որը ընկերության ղեկավարն էր 2005 թվականից, կշարունակի աշխատել ընկերությունում մինչև 2021 թվականի դեկտեմբերի ավարտը և պատասխանատու կլինի Disney-ի ստեղծագործական ստորաբաժանումների համար: Այգերն իր խոսքում նշել է, որ ընկերության ղեկավարի փոփոխության պահը հասունացել էր:
Չապեկը Disney-ում աշխատում է արդեն մոտ 27 տարի և ընկերությունում առանցքային է համարում տեխնոլոգիական նորարարությունները և միջազգային շուկաներում Disney-ի դերի ընդլայնումը:
The Walt Disney Company-ի շուկայական կապիտալիզացիան գնահատվում է մոտ 230 մլրդ դոլար։
Ինչպես նշում է CNBC հեռուստաալիքը, Disney-ի արժեթղթերի գինը ղեկավարության փոփոխության մասին նորությունների ֆոնին նվազել է 2,5 տոկոսով:



















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից