Ապրիլի 1-ից գազը կթանկանա՞
«Իրավունքը» գրում է․ «Տևական ժամանակ է՝ հանրության շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ գազի սակագինը ապրիլի 1-ից թանկանալու է (այլ տարբերակով՝ թանկացման հայտ է ներկայացվելու) առնվազն 11 դրամով՝ դառնալով 150 դրամ մեկ խորանարդի համար:
Ավելին, ըստ մեր որոշ աղբյուրների, որոնք միշտ էլ աչքի են ընկել քաջատեղյակությամբ, գազն այս պահին արդեն իսկ փաստացի թանկացել է: Պարզապես, ըստ այդ լուրերի, ավելորդ աղմուկից խուսափելու համար այդ ավելորդ մասը փոխհատուցվում է պետական բյուջեից:
Որքանո՞վ են վերոնշյալ լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել «Գազպրոմ Արմենիայի» լրատվական ծառայությունից: Այնտեղից սակայն, ինչպես ենթադրելի էր, հերքեցին տարածված լուրը առ այն, որ այս պահին թանկացել է, և որ բյուջեն է այն փոխհատուցում. «Պաշտոնապես հերքում ենք Ձեր կողմից մատնանշված լուրերը, դրանք չեն համապատասխանում իրականությանը»:
Հարցին, իսկ ապրիլի մեկից գազի թանկացման մասին լուրերը և՞ս հերքում են, մեզ պատասխանեցին. «Այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս, մենք նախապես ասել էինք, որ, այո, ներկայումս ընկերությունում քննարկվում է սակագնի վերանայման հայտ: Մնացածը՝ ըստ սահմանված կարգի և սահմանված ժամկետներում կծանուցվի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ