Կքանդե՞ն արդյոք Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատունը. Փաշինյանը կարող է գնալ նման որոշման
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանամերձ շրջանակներում կարծում են, որ Հանրաքվեի ելքը կանխորոշելու համար ուժեղ փիառ-քայլեր են հարկավոր ձեռնարկել։ Այժմ սպասում են հարցումների արդյունքներին, որ որոշեն՝ եթե «այո»-ի ձայները բավարար չեն, առաջիկայի իրենց մարտավարություն պետք է կտրուկ լինի։
Ընդդիմադիր շրջանակներում կարծում են, որ նման քայլ կարող է լինել Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատներից մեկը քանդելու որոշումը։ Ինչպես հայտնի է, այդ տարածքում ՀՀ նախկին վարչապետը երկու առանձնատուն է կառուցել, մեկը՝ իր, մյուսը՝ որդու համար։
Դրանցից մեկն օրինական է՝ փաստաթղթավորված, երկրորդը չի հասցրել օրինականացնել, խոսքը որդու առանձնատան մասին է։
Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ապօրինի առանձնատների հետ կապված, առաջին հերթին հենց այս տանն է վերաբերում՝ 310 միլիոն դրամ կադաստրային արժեքով, որի դիմաց նա տարեկան 2,5 միլիոն դրամ գույքահարկ է վճարում։
Ընդդիմությունը կարծում է, որ շոուն կատարյալ դարձնելու եւ ցածր խավին հաճոյանալու համար Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ ընդհուպ մինչեւ այդ առանձնատունը քանդելու որոշման։
Ինչպես մեկ տարի առաջ քանդեցին Օպերայի բակի «Ջազվե» սրճարանը՝ իբրեւ թե օպերայի այգին երեւանցիներին վերադարձնելու համար, սակայն այդ գործընթացն այդտեղ էլ ավարտվեց՝ հերթն այդպես էլ չհասավ Սամվել Ալեքսանյանի սրճարանին, որը եւս կանաչ տարածքում է տեղակայված՝ օպերայի հրապարակի՝ Սայաթ-Նովա փողոցին հարող հատվածում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ