Արցախում եւս կսկսեն քայլե՞լ. ՀՅԴ-ի համար երկու թեկնածուներն էլ «հոգեհարազատ» են
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ 2-րդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը, ի՞նչ կանեք՝ հարցրինք ՀՅԴ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանին։
«2-րդ փուլը մենք հավանական ենք համարում եւ այդ փուլում տեսնում ենք ՀՅԴ թեկնածուին, իսկ թե մյուս երկրորդն ով կլինի, կերեւա»: Ո՞վ է Ձեզ ավելի հոգեհարազատ` Մասի՞սը, թե՞ Արայիկը։ «Երկուսն էլ հոգեհարազատ են»: Ունեք 1 ընտրություն։ «Կորոշենք»:
Որոշումը միայն Արցախի ՀՅԴ ԿԿ-ի՞նն է, թե՞ ընդհանուր ՀՅԴ-ինը։ «Քաղաքական նման կարեւոր որոշումները կայացվում են միասնական` Բյուրոյի հետ համատեղ»: Դա չի՞ դիտվի որպես Արցախի ներքին խնդիրներին միջամտություն։ «Մենք մեկ կուսակցական կառույց ենք՝ Արցախի ԿԿ-ի պատկերացումները կլինեն ուղղորդիչ»:
Տեսակետ կա, որ Արցախում եւս կսկսեն «քայլել»՝ «նոր արցախականները»։ «Եթե քայլելու ուղղությունը դեպի սահման է, դեպի ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների ուղղություն, մենք միշտ պատրաստակամ ենք միանալու նրանց, բայց եթե նրանք կքայլեն դեպի Ստեփանակերտ` նախագահական, կառավարական ապարտամենտներ` սեփական շահերը պարտադրելու, այդ պարագային Դաշնակցությունը բոլորովին այլ դիրքորոշում կդրսեւորի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ