Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. անունը հայտնի է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների՝ շաբաթ օրը կայացած համատեղ նիստից հետո, ինչպեսեւ սպասվում էր, Արցախի ՊԲ-ում կադրային փոփոխություններ տեղի ունեցան։ Երեկ, ինչպես հաղորդել էինք օրեր առաջ, Ջալալ Հարությունյանը նշանակվեց ՊԲ հրամանատար․ մինչ այդ նա զբաղեցնում էր շտաբի պետի պաշտոնը։ Ըստ արցախյան մեր աղբյուրների՝ շտաբի պետի պաշտոնում քննարկվում է Կամո Վարդանյանի անունը, չի բացառվում, որ այլ անուններ էլ քննարկվեն։ Մեկ ամիս առաջ Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:
Նա 2012-2017թթ. զբաղեցրել է Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալի-շտաբի պետի պաշտոնը: Մովսես Հակոբյանի՝ Մոսիի մտերիմն է, անցնում է Մարտի 1-ի գործով ու հետաքրքիր ցուցմունք է տվել, օրինակ՝ հաստատել է, որ Արցախից 2008 թվականի հայտնի իրադարձություններին զորք է բերվել Երեւան։
Ասել է, որ 2008 թ․ փետրվարի 22-ին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հրահանգով նրա հետ եկել է Երեւան՝ մասնակցելու ՀՀ նախագահի նստավայրում անցկացվելիք խորհրդակցությանը։ «Դրանից հետո Մովսես Հակոբյանը մեզ ցուցում տվեց՝ մնալ Երեւանում, քանի որ Ղարաբաղից պետք է զորք ուղարկվեր Երեւան։ Հասկանալի էր, որ Մովսես Հակոբյանին այդպիսի հրաման են տվել նախագահի խորհրդակցությունից հետո, ամենայն հավանականությամբ՝ պաշտպանության նախարարը, կոնկրետ տեղյակ չեմ»,- ասել է Վարդանյանն իր ցուցմունքում։
Մեզ ասացին նաեւ, որ ԱԱԽ-ների համատեղ նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են բանակում քրեական ենթամշակույթի դեմն առնելու, ինչպես նաեւ նոր սպառազինություն ձեռք բերելու ու Արցախը Հայաստանին միացնող նոր ճանապարհի կառուցման հարցեր՝ Հադրութ-Ջաբրայիլ-Խնձորեսկ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ