Google-ը հեռացրել է իր խանութից 600 հավելված ագրեսիվ գովազդի պատճառով
Google ընկերությունը Google Play խանութից հեռացրել է շուրջ 600 հավելված, որոնք գովազդ էին պարտադրում օգտատերերին: Ընդհանուր առմամբ խախտում արած ծրագրերը ներբեռնվել են ավելի քան 4.5 միլիոն անգամ, գրում է Kod.ru-ն:
Google-ում բացատրել են, որ հեռացված հավելվածները վնասակար չէին, սակայն խախտել են գովազդ տեղադրելու մասին ընկերության քաղաքականությունը: Հեռացված հավելվածները նաեւ արգելափակվել են Google AdMob եւ Google Ads հարթակներում:
Google-ի սահմանած կանոններն արգելում են ցուցադրել գովազդ, երբ հավելվածը չի օգտագործվում, ինչպես նաեւ ստիպել օգտատիրոջը սխալմամբ սեղմել հայտարարության վրա: Google-ում այդպիսին համարվում է այն կոնտենտը, որը հայտնվում է «հանկարծակի՝ վատթարացնելով կամ միջամտելով սարքի գործառույթներն օգտագործելու հարմարավետությանը»:
Google-ի փորձագետները գրում են, որ նրանք այդպիսի քայլերի են դիմել, երբ իմացել են մի շարք մեթոդների մասին, որոնք ծրագրավորողներն օգտագործում են վերջին շրջանում իրենց հավելվածներից դուրս հայտարարություններ ցուցադրելու համար: Այդօրինակ չարաշահումներ բացահայտելու համար մշակվել է «նորարարական մոտեցում, որը հիմնված է մեքենայական ուսուցման վրա»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը