Ջեֆ Բեզոսը խոստացել է 10 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխման դեմ պայքարելու համար
Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսը՝ Amazon ընկերության ղեկավարն ու հիմնադիրը, փետրվարի 17-ին հայտարարել է «Երկրագնդի հիմնադրամ» ստեղծելու մասին՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար: Instagram-ի իր էջում ձեռնարկատերը հայտարարել է, որ 10 միլիարդ դոլար է նվիրաբերում հիմնադրամի աշխատանքի համար։
«Ես 10 միլիարդ դոլար եմ տրամադրում (հիմնադրամի աշխատանքն) սկսելու համար եւ դրամաշնորհներ կտամ այս ամռանից: Երկիր մոլորակը միակ բանն է, որ մեզ բոլորիս միավորում է, ուրեմն եկեք այն պաշտպանենք միասին»,- գրել է Բեզոսը: Նա պատմել է, որ այդ նախաձեռնության շրջանակում կֆինանսավորվի գիտնականների, էկոակտիվիստների, ոչ կառավարական կազմակերպությունների՝ շրջակա միջավայրի պահպանման եւ պաշտպանության զանազան մեթոդների մշակմանը միտված գործունեությունը:
«Կլիմայի փոփոխումը խոշորագույն սպառնալիք է մեր մոլորակի համար: (…) Մենք կկարողանանք փրկել Երկիրը, եթե խոշոր եւ փոքր ընկերությունները, պետությունները, միջազգային կազմակերպությունները, սովորական մարդիկ աշխատեն միասին»,- նշել է գործարարը: Bloomberg թերթի տվյալներով՝ Ջեֆ Բեզոսի կարողությունը կազմում է շուրջ 130 միլիարդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ