Ֆրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին
«Դեղին բաճկոններ» շարժման հիմնադիր Էրիկ Դրուեին դուրս են բերել Փարիզում անցկացվող ամենամյա միջազգային գյուղատնտեսական միջոցառումից, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին, միջադեպը տեղի է ունեցել Պորտ դե Վերսալ ցուցասրահում, ուր ժամանել էր Մակրոնը:
Ելիսեյան պալատից լրագրողներին հայտնել են, որ երբ Դրուեն կանգնած էր հացահատիկային արտադրանքի տաղավարի մոտ, բողոքի չարտոնագրված ակցիա է մեկնարկել: Այդ առնչությամբ նախագահի թիկնազորը խնդրել է Դրուեին հեռանալ՝ գյուղատնտեսական ցուցասրահի հարևանությամբ ցույցեր անցկացնելն արգելող որոշման հիման վրա:
«Դեղին բաճկոնների» գաղափարային առաջնորդը հրաժարվել է հեռանալ, ինչից հետո նրան դուրս են բերել տաղավարից: Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ Դրուեին կալանքի տակ են առել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթվա ընթացքում Դրուեն բազմիցս կոչով դիմել էր կողմնակիցներին՝ խնդրելով ներկա լինել գյուղատնտեսական ցուցադրությանը՝ իրենց դժգոհությունը Մակրոնին հայտնելու համար:
Հիշեցնենք, որ «դեղին բաճկոններ» շարժման բողոքի զանգվածային ակցիաները մեկնարկել են 2018 թվականի նոյեմբերի 17-ին՝ վառելիքի գինը չթանկացնելու պահանջով: Ժամանակի հետ ցուցարարներն այլ պահանջներ էլ են ներկայացրել, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական:


















































Ֆրանսիայում անկարգությունները շարունակվել են դեռահասի հուղարկավորությունից հետո
Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 700 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին
Ֆրանսիայում փակվում է երկրի ամենահին ատոմակայանը
Մակրոնը նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսել Եվրոպայում` Իդլիբում իրավիճակի սրացման հետեւանքով
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից