Նավթն էժանանում է կլիմայական համաձայնագրի վերաբերյալ Թրամփի որոշման պատճառով
Նավթի համաշխարհային գները նվազում են կլիմայի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման առնչությամբ ներդրողների մտահոգության պատճառով: Այդ մասին են վկայում աճուրդների տվյալները, հայտնում է Reuters գործակալությունը:
Երևանյան ժամանակով ժամը 08:38-ի դրությամբ Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,55 տոկոսով՝ հասնելով բարելի համար 50,35 դոլարի: WTI ապրանքանիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,66 տոկոսով՝ հասնելով բարելի համար 48,04 դոլարի:
Ներդրողները մտավախություն ունեն, որ այդ որոշումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում նավթահորերի հորատման, ինչը կնպաստի շուկայում «սև ոսկու» համաշխարհային ավելցուկի:
«Նման սցենարը բարենպաստ չի լինի նավթի գների համար»,- ասել է OANDA-ի ավագ վերլուծաբան Ջեֆրի Հալին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել էր Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:
Փարիզյան համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան 2 աստիճանով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում