Հայտնի է Պուտինի ինքնագրի արժեքը
Լրագրողները նշել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնագրի արժեքը: Փաստաթուղթը 340 հազար ռուբլի է գնահատվել, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անիմացիա. Կինո. Գրքեր. Արխիվներ. Գրաֆիկա. Հազվագյուտ փաստաթղթեր» անվանումով աճուրդը տեղի է ունեցել փետրվարի 20-ին Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցում:
Աճուրդի էր հանվել 520 լոտ, որոնց թվում էին ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու ձեռագիրները, Գոգոլի դարպասի կողպեքը եւ «Լենինգրադ» խմբի գլխարկը` դրա հիմնադիր Սերգեյ Շնուրովի ստորագրությամբ:
Սակայն գլխավոր լոտը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ նամակն էր, որը նա նվիրել էր գրող Վալենտին Զորինին` «Անհայտը հայտնիի մասին» գրքի համար:
«Ես միշտ մեծ հետաքրքրությամբ եւ հաճույքով եմ հետեւել ձեր աշխատանքին: Գրեթե ամեն ինչ միշտ փայլուն էր եւ ծայրաստիճան տաղանդով»,- գրել էր ՌԴ առաջնորդը փաստաթղթում:
Հունվարին ռուսաստանցին Avito կայքում 22 միլիոն ռուբլով վաճառքի էր հանել ՌԴ նախագահի նվիրած ժամացույցները: Ապրանքի նկարագրության մեջ ասվում է, որ Սանկտ Պետերբուրգի բնակիչ Պավելը 2001 թվականին ստացել է շվեյցարական Certina ժամացույցը`՝ որպես Խորհրդային Միության փլուզումից հետո կառուցված առաջին միջուկային սուզանավի անձնակազմի անդամ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ