Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

2019թ. տնտեսությունն աճել է 4 տոկոս՝ Փաշինյանը կարգադրել է, որ գրեն 8 տոկոս, ցանկացած հարց վարչապետը վերածում է բլեֆի. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

 

2019թ. տնտեսությունն աճել է չորս տոկոս՝ Փաշինյանը կարգադրել է, որ գրեն ութ տոկոս: Այս մասին այսօր «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ, նախկին ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով տնտեսական աճին:

«Երկրի բյուջեն մեկ տրիլիոն 260 միլիարից դարձել է մեկ տրիլիոն 589, այսինքն՝ եկրի բյուջեն ավելացել է 320 միլիարդով, այսինքն՝ 600 միլիոն դոլարով: Ընդհանրապես, ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը նման բան է ասում, հետո նայում ես ու տեսնում ես՝ սուտ է, ինչպես օրինակ՝ ասում էր, որ մենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով անցել եք Վրաստանին, Ադրբեջանին, հետո պարզվեց սուտ է»,-ասաց Հրանտ Բագրատյանը և նշեց, որ ընդհակառակը 2017թ. Վրաստանի հետ ավելի քիչ էր տարբերությունը:

«Մուդիսի կարծիքը ինձ համար գրոշի արժեք ունի, քանի որ դրանք հետախուզական գործակալությունն են, դրանք փող են վերցնում վարկանշելու համար: Բայց Նիկոլ Փաշինյանը չի ասում մեդալի հակառակ կողմը. երկու տարում երկրում հանցագործություններն ավելացել են 32,7 տոկոսով, 20 հազարից դարձել է 27 հազար, երկու տարում ծնված երեխաների թիվը 38 հազարից իջել է 36 հազար: Վերջին տարում իրական, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ իրական եկամուտների աճը կազմում է 1,8 տոկոս: Երկու տարում տնտեսության կառուցվածքի մեջ շեշտակիորեն ավելացել են ծառայություններ, խաղերի, ավտոմեքենաներ ներկրելու, կեղծ կոնյակ արտահանելու թմրաբեր միտումներ, որոնք իրադարձություններ են, տնտեսական խուլիգանություններ են, որը գուցե, թեև նախկինում եղել է, բայց հիմա դարձել է սիստեմ: Մենք խաբում և գցում ենք մեր գործընկերներին, սա էլ պետք է ասվի»,-ասաց նա:


Չնայած դրան՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ կարծում է, թե 2018թ. ունեցել ենք 3,5 տոկոս տնտեսական աճ, բայց գրված է 5,2 տոկոս, իսկ 2019 թվականին՝ չորս տոկոս: Նա զգուշացրեց, որ կառավարության կառուցվածքը վատն է: «Մարդը ով եկել էր կարգավորելու հանքարդյունաբերությունը, միայն անցած տարի տվել է 24 տոկոս աճ: Երկու տարում տնտեսության մեջ չի առաջարկվել որևէ լուրջ ռեֆորմ, լուրջ քայլ չունենք»,-ասաց նա և նկատեց, որ թեև այդքան գումար ներդրվեց, բայց այսօր գյումրու մաքսատունը անգործ է:

«Ցանկացած հարց վարչապետը վերածում է բլեֆի»,-ասաց նա: Նա նշեց, որ միշտ էլ կոռուպցիա կար, բայց իրեն հայտնի չէ, որ որևէ օլիգարխի դատել են և բյուջեն նույնիսկ մեկ դոլար փող են վերականգնվել: Նա նշեց, որ միշտ էլ եղել են խախտումներ, վերականգնումներ:

Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ երբ ինքը պայքարում էր այս Սահմանադրության դեմ՝ «Ոչ» ասելով, Փաշինյանը հայտարարում էր, որ դա օրակարգի մեջ չի մտնում: Նա նկատեց, որ դատական համակարգը այսօր Նիկոլ Փաշինյանն է փոխել և ինչքան «քարթու, «կաշառակեր» կար «տարել լցրել են» ամեն տեղ, այդ թվում ԲԲԴԽ:

«ժողովուրդը կերակրվելու է մինի ռեֆորմներով, որոնք սին են դուրս գալու, քանի որ պետությունը չի զբաղվում ռեալ խնդիրներից: Կոռուպցիոն բազան ամեն օր ընդլայնվում է, այս մարդիկ ի վիճակի չեն կառավարական, կառուցվածքային որոշումներ ընդունել,պրոֆեսիոնալ, կրթական մակարդակը չի հերիքում: Վարչապետը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից, ինքը զարգացնում է չտեսնված ինստիտուցիոնալ կոռուպցիան: Անընդհատ ասվում է, թե ժողովու՛րդ, ուզում եք նախկինը հետ գա՞, եթե չէ՝ ինչ անում ենք հաշտվեք: Ստացվում է՝ ընդունել ենք զոհի կերպարանք, կարծեք մանկության ժամանակ մեկը մեզ նեղացրել է, ու բոլորից վրեժ ենք լուծում»,-ասաց նա: