«Մանկական նոր ալիքում» Հայաստանն ու Ռուսաստանը կիսել են առաջին տեղը
Հունիսի 1-ին Ղրիմում կայացավ «Մանկական նոր ալիք–2017» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։
Մրցույթում առաջին տեղը կիսեցին Հայաստանի մասնակից Անահիտ Ադամյանն ու ռուսաստանցի՝ Արինա Պետրովան։ Երկու աղջիկներն էլ 13 տարեկան են։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Կուպեր Տալին՝ Իսրայելից, երրորդը՝ Եվգենի Բոյցովը՝ Ռուսաստանից։ Այս տարվա մրցույթին մասնակցում էին 13 կատարողներ՝ աշխարհի 11 երկրներից։
Անահիտ Ադամյանը՝ Իգոր Կրուտոյի Փոփ–երաժշտության ակադեմիայի սաներից է։ Անցյալ տարի Անահիտը, Մերի Վարդանյանի հետ զուգերգով, գրավեց երկրորդ տեղը՝ Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլում»։
2016 թվականին «Մանկական նոր ալիքում» Հայաստանի ներկայացուցիչը՝ ութամյա Միխայիլ Գրիգորյանը Արցախից, գրավեց երկրորդ տեղը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում