32 տարի առաջ մեր կյանքը փոխվեց
32 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 20-ին սկսվեց Արցախյան շարժումը կամ ազգային ազատագրական պայքարը: Անցել է 32 տարի, բայց տարօրինակ խորհրդավորությամբ այս օրը մեր պետության տոնացույցում չհայտնվեց:
Իսկ Արցախյան շարժումը մեզ տվեց անկախ պետություն, մեզ վերադարձրեց Արցախը՝ իր անվտանգության գոտով, մեզ տվեց երկիր, որտեղ այլեւս չկան շրջաններ եւ ենթաշրջաններ, որտեղ մեծամասնություն էին ադրբեջանցիները:
Արցախյան կամ ազգային ազատագրական շարժումը մեզ տվեց ամեն ինչ եւ այսօր մենք միմյանց պետք է միայն շնորհավորենք, չնայած անցած 32 տարվա ընթացքում ունեցել ենք նաեւ անհաջողություններ, եւ որ ամենակարեւորն է տարբեր պատճառներով բաց ենք թողել շատ ավելի բարձր զարգացման մակարդակում լինելու հնարավորությունը:
Դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ կարող ենք հետեւություններ անել, շարժվել առաջ, հաղթահարել ազգին բնորոշ բարդույթները, հաղթահարել նորանկախ երկրի բարդույթները, պոպուլիզմը, ատելությունը եւ շարժվել առաջ: Եթե մենք կարողացել ենք անկախ պետություն ունենալ, Արցախ ազատագրել, ապա մնացածը լուծելի խնդիրներ են:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից