«Ես վախենում եմ երեխաների համար». Վիկտորյա Բեքհեմը՝ սոցիալական ցանցերում քննադատության մասին
Լոնդոնում այս օրերին ընթանում է Նորաձեւության շաբաթը, որի շրջանակներում անցկացվել է Վիկտորյա Բեքհեմի ցուցադրությունը։ Դիզայներին աջակցելու էին եկել նրա ամուսինը՝ Դեւիդը, որդիները՝ Ռոմեոն ու Քրուզը եւ դուստրը՝ Հարփերը։ Միջոցառման ընթացքում տված հարցազրույցում Վիկտորյան խոստովանել է, որ անհանգստանում է երեխաների համար, քանի որ համացանցում նրանց վիրավորում են։

«Երեխաներին մեղադրում են նրա համար, ինչ նրանց դուր է գալիս կամ նրա համար, ինչ նրանք հրապարակում են։ Սոցիալական ցանցերում մարդիկ չեն հասկանում, որ նրանք դեռ երեխաներ են։ Օգտատերերը հետեւում են ամենին, ինչ նրանք անում են։ Ես վախենում եմ երեխաների համար, որովհետեւ սոցիալական ցանցերը նոր բան են մեր կյանքում»,- ասել է նա։

Վիկտորյան հավելել է, որ ընդհանուր առմամբ իրեն դուր է գալիս զբաղվել համացանցով։ «Ես սիրում եմ սոցիալական ցանցերը։ Բայց մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում նրա համար, ինչ տեղադրում ենք։ Ինձ դուր է գալիս դրանք օգտագործել զվարճանքի համար։ Ես սոցիալական ցանցերում նաեւ հաճախ եմ շփվում երկրպագուների հետ»,- խոստովանել է Բեքհեմը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից