Երգչուհի Վալերիայի «հայկական» կերպարը գրավել է նորաձևության գիտակ Ալեքսանդր Վասիլևին
Ռուս հայտնի երգչուհի Վալերիան Instagram սոցիալական կայքի իր էջում նոր կերպարով լուսանկար է հրապարակել՝ մանրամասնելով, որ լուսանկարում կրում է տարբեր ազգերի ներկայացուցիչների ջանքերով ստեղծված զգեստ:
«Այս լուսանկարը լիովին «թարմ» է, որևէ մշակման ենթարկված չէ: Ամենակարևոր բանը, որը ցանկացել ենք շեշտադրել, միջազգային թիմի համատեղ աշխատանքն է (Վրաստան, Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստան): Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ստեղծագործելու ասպարեզը սահմաններ չի ճանաչում»,- հրապարկմանը կից գրել է երգչուհին:
Աստղը լուսանկարում նշել է, բոլոր այն անձանց անունները, որոնք աշխատել են կերպարի վրա: Զգեստի հեղինակներից մեկը հայկական ծագումով մոսկվայաբնակ դիզայներ Ալեքսանդր Հարությունովն է:
Երգչուհու կերպարի վրա աշխատող մասնագետները նրա համար սպիտակ երկարաթև զգեստ և երկարաճիթ կոշիկներ են ընտրել:
Աստղի հետևորդների շրջանում ակտիվ քննարկումների առիթ դարձած զգեստին անդադարձել է նաև նորաձևության գիտակ, «Նորաձևության դատավճիռ» հեռուստածրագրի հաղորդավար Ալեքսանդր Վասիլիևը՝ դրական գնահատելով այն:
Դիզայներ և ոճաբան Ալեքսանդր Հարությունովը ծնվել է հակական ընտանիքում: Ամբողջ կյանքում նախքան Մոսկվա տեղափոխվելն ապրել է Վրաստանում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից