Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի հարցո՞վ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երեւում է, Գերմանիա կատարած այցը, մեղմ ասած, հարթ չի ընթացել Նիկոլ Փաշինյանի համար։
Եվ խոսքը միայն Ալիեւի հետ «մենամարտի» մասին չէ, որի վերաբերալ կարծիքները միանշանակ չեն։ Առաջին հերթին իշխանությունն ուզում էր ցույց տալ, թե Փաշինյանը վայելում է Եվրոպայի լիակատար աջակցությունը, սակայն այս նպատակը փաստացի հնարավոր չեղավ ապահովել։
Մասնավորաբար, դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ Բեռլինում կայացած առանձնազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմաթիվ հարցեր է ուղղել Հայաստանի վարչապետին` Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ։
Հարցերն այնքան բազմաթիվ ու առարկայական են եղել, որ Փաշինյանը սկզբից զարմացել, ապա նյարդայնացել է, առավել եւս, որ հարցերի դիվանագիտական ձեւակերպումներում անթաքույց քննադատական հնչերանգներ են եղել։
Ըստ նույն աղբյուրների, Մերկելն ընդգծել է, որ Քոչարյանի գործը քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում, եւ եթե մոտակա մեկ-երկու ամսում Հայաստանի իշխանությունները հստակ ու սպառիչ պատասխաններ չտան բարձրացված հարցերին եւ չփարատեն բոլոր կասկածները, ապա Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ստիպված է լինելու առաջնահերթության կարգով ներառել հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ