Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Խիստ շատ թվով մարդիկ ու «իրավապաշտպան» կազմակերպություններ են կասկածելի նպատակներով քիթները խոթել բանակ

Վերջին շրջանում բանակում արձանագրված ոչ մարտական կորուստների խնդրի ու Արցախյան հիմնախնդրի կարգավորման ընթացիկ զարգացումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է պաշտպանության նախկին փոխնախարար, քաղաքական գործիչ Արտակ Զաքարյանի հետ։

-Պարոն Զաքարյան, ցավոտ խնդրից սկսենք զրույցը։ Երեկ տեղեկացանք, որ հերթական ոչ մարտական կորուստն ունենք բանակում։ Տարեսկզբից խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների թիվն արդեն 13-ի է հասել։ Մտահոգիչ դեպքերի այս շղթայի խորքային պատճառները որո՞նք կարող են լինել։

-Ցավում եմ տեղի ունեցած ողբերգությունների համար: Սա մի երևույթ է, որ անկախ քանակից, մեկ զոհը, վիրավորն անգամ մեզ վրա ծանր է անդրադառնում: Պատճառները խորքային են: Առաջին հերթին այն հասարակության ներսում տիրող բարոյահոգեբանական, սոցիալական և միջանձնային հարաբերությունների արդյունք է: Հասարակության մեջ ներմուծված անհանդուրժողականությունը, դաժանությունն ու ծայրահեղականությունը խիստ բացասաբար են անդրադառնում հասարակական կյանքի բոլոր ոլորտների՝ այդ թվում նաև բանակային կյանքի վրա: Իմ համոզմամբ, ամենամեծ պատճառն այն է, որ խիստ շատ թվով մարդիկ ու «իրավապաշտպան» կազմակերպություններ են կասկածելի նպատակներով քիթները խոթել բանակ: Սպայական անձնակազմի վրա բարոյահոգեբանական ճնշումները, իրավական սահմանափակումները հաճախ օբյեկտիվորեն բացասաբար են անդրադառնում սպայի կողմից զինվորների նկատմամբ պատշաճ վերահսկողության ու դաստիարակության վրա: Ստացվում է, որ մենք սպայի «ձեռքերը կապել ենք», ու նրանից պահանջում ենք կարգուկանոն և արդյունավետ վերահսկողություն: Ինչ վերաբերում է վերջին մեկուկես ամսվա ընթացքում ունեցած ոչ մարտական կորուստների հաճախականությանը, ապա խնդիրը շատ ավելի լուրջ կարող է լինել: Պետք է քննարկվի բոլոր հնարավոր վարկածները՝ նույնիսկ ամենաանհավանական թվացող: Այն կարող է ստանալ նաև ներքաղաքական նշանակություն՝ կապված ղարաբաղյան հարցի կարգավորման հետ: Առայժմ փակագծեր շատ չեմ ցանկանում բացել:

-Վարչապետ Փաշինյանը խնդիրը պայմանավորեց քրեական ենթամշակույթով, այն իջեցրեց վարտիքի մակարդակի, սակայն ստեղծված իրավիճակը, թերեւս լուրջ վերլուծության կարիք ունի։ Ո՞րն է քաղաքական իշխանության անելիքը Ձեր կարծիքով։

-Այսպես կոչված քրեական ենթամշակույթն, իհարկե, կարող է բացասական է անդրադառնալ: Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք: Նմանատիպ հարաբերություններ կա մեր հասարակության մեջ, այն կա ցանկացած հասարակության մեջ՝ ամենազարգացած երկրներից մինչև ամենահետամնաց ու աղքատ հասարակությունները: Աշխարհի բոլոր բանակներում էլ այդ և նմանատիպ երևույթներ կան, բայց զոհերի, կորուստների ու դժբախտ պատահարների պատճառները միայն դրանում փնտրելը դիլետանտություն է: Եվս մեկ անգամ կրկնում եմ, սպան է բանակի ողնաշարը, ուժեղ, գիտակից, պետության և հասարակության կողմից իրավական և սոցիալական ամուր պաշտպանվածություն ունեցող սպան միայն կարող է լավագույն երաշխիքը լինել մարտունակ, կարգապահ ու արդիականացվող բանակ ունենալու համար:

-Ասում են՝ բանակը հասարակության հայելին է։ Երկրում տիրող ատելության մթնոլորտը, «դավադիրների» չդադարող փնտրտուքը ազդո՞ւմ է բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։

-Իհարկե, դրա մասին արդեն խոսեցինք: Բանակն ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է հետևաբար երիտասարդ տարիքին բնորոշ ցանկացած դրսևորում կարող է այնտեղ տեղ գտնել: Բանակը տղամարդկանց ամենամեծ կոլեկտիվն է, որում հաճախ բախվում են ամենատարբեր ամբիցիաներ: Դրա կառավարողը չպետք է լինի արդեն իսկ վնասակար դարձող քաղաքացիական վերահսկողությունը, որն այլևս ոչ մի օգուտ չի տալիս բանակին: Բանակով չպետք է զբաղվեն, կամ բանակից չպետք է խոսեն դիլետանտները: Բանակը պրոֆեսիոնալ զինվորականների, գործի խորը գիտակների, փորձառություն ու հեղինակություն ունեցող մարդկանց կարիք ունի միայն: Իսկ դա սպան է, որպես այդպիսին դաստիարակված ու իր գործին նվիրված սպան: Միայն վարտիքի, կիսավարտիքի, մայկայի, սնունդի բարելավման փորձերը դեռ հարցի լուծում չեն: Խորքային ռեֆորմներ են պետք: Մենք ժամանակին դրանք սկսել էինք:

- Միեւնույն ժամանակ, անհանգստացնող քննարկումներ են սկսվել սոցցանցերում։ Տպավորությունն այնպիսին է, թե կրկին հրապարակ է նետվում «հայաստանցի» «ղարաբաղցի» վտանգավոր թեզը։ Սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ առհասարակ մեր անվտանգային խնդիրների ու նաեւ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա։

-Դա պետության ու նրա անվտանգության դեմ ուղղված կամ ուղղորդված հերթական էմոցիոնալ տեռորը կարող է լինել: Ես ինքս չեմ հանդիպել նման գրառումների սոցցանցերում, բայց եթե ասում եք, ուրեմն հերթական լուրջ մտահոգության առիթն ունենք: Իշխանափոխության ընթացքում և Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը նվաճելու ողջ գործընթացներում սոցցանցերը ամենատարբեր կեղծիքների միջոցով տեղեկատվական էմոցիոնալ տեռոր էին անում՝ հասարակությանն ալեկոծելու համար: Եթե ոմանք, ինչպես Դուք եք ասում «հայաստանցի-ղարաբաղցի» թեզն են հրապարակ նետում և կրկին մեր ժողովրդի բաժանման սխեմա են կիրառում՝ այնպես ինչպես սև ու սպիտակը, հինն ու նորը, նախկինն ու ներկան են, ապա Փաշինյանը հենց այդտեղ պետք է փնտրի ամենամեծ դավաճանությունն ու դավաճաններին, եթե, իհարկե, իր ծրագրի մի մասը չէ դա:

-Օրերս էլ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շնորհավորում է այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչին՝ Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Սա ի՞նչ է նշանակում, այդ կառույցը համանախագահները լեգիտիմացնո՞ւմ են ։

-Իմ կարծիքով դա նշանակում է, որ բանակցային գործընթացում տեղ են գտել մութ անկյուններ, գուցե նաև նորամուծություններ, որոնց մասին Փաշինյանենք վախենում են բարձրաձայնել: Դժվարանում եմ վստահորեն պնդել այն՝ ինչով մտահոգված եմ, որովհետև դեռ բավարար տեղեկատվություն չունենք, թե ի՞նչ է կատարվում բանակցային մութ սենյակներում: Սակայն դեսպան Կասպրշիկի հանդիպում այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ այո, վերջիններիս բանակցային գործընթացում դերակատարում տալու քայլ էր:

-Ի վերջո, ներկա գործընթացը բանակցությո՞ւն է, թե՞ այլ բան։ Իշխանությունը այդուհանդերձ խուսափում է այս եզրույթից։

Բանակցություն է, ոչ այլ ինչ: Բանակցություն, որի հեռանկարները դեռևս խոստումնալից չեն: