Բլումբերգն Instagram-ում գովազդի վրա ծախսել է ավելի քան 1 մլն դոլար
Միլիարդատեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, ով մասնակցում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահական մրցապայքարին, 1-1․5 մլն դոլար է ծախսել Instagram-ում քաղաքական գովազդի վրա։ Այս մասին ասվում է Forbes-ը։
Սոցցանցում քարոզչական մեկ գրառման համար քաղաքական գործիչը կարող է վճարել 30-50 հազար դոլար։ Պարբերականի տեղեկություններով՝ Բլումբերգը ծառայությունների դիմաց վճարում է բազմաթիվ բաժանորդներ ունեցող, մոտ 30 ակտիվ անձանց։ Նման անձինք մեկ գրառման համար տասնյակ հազարավոր դոլարներ են պահանջում, իսկ քաղաքական գովազդի համար արժեքը կարող է հասնել 50 հազար դոլարի։
Գործարարի նախընտրական շտաբից հրաժարվել են մեկնաբանություն անել հրապարակման առնչությամբ։
Forbes-ի վերջին գնահատականներով՝ նախկին քաղաքապետի կարողությունը հասնում է 63 մլրդ դոլարին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ