Audi-ն բյուջետային էլեկտրամոբիլ կթողարկի
Audi-ների շարքում հինգ տարվա ընթացքում կհայտնվի ոչ թանկարժեք քաղաքային էլեկտրամոբիլ՝ մոտ չորս մետր երկարությամբ, հայտնում է Auto Express-ը։ Նորույթը հիմնված կլինի MEB-ի պարզեցված տարբերակի վրա եւ առանց վերալիցքավորման կարող է մինչեւ 120 կմ անցնել։ Մոդելի գլխավոր մրցակիցները կդառնան Honda եւ MINI Electric սիթի-էլեկտաքարերը, գրում է Motor-ը։
Էկոլոգիապես մաքուր Audi-ների մոդելային շարքի ընդլայնման մասին Auto Express-ին հաստատել է գերմանական ապրանքանիշի տնօրենների խորհրդի անդամներից մեկը՝ Ֆերմին Սոնեյրա Սանթոսը։ Թոփ-մենեջերը հասկացրել է, որ Audi-ն կունենա նաեւ սկզբնական մակարդակի էլեկտրամոբիլ՝ հիմնված MEB Entry-ի վրա, եւ առաջիկա տարիներին էլեկտրականացված Audi-ների շարքը «ավելի լայն կլինի, քան մրցակիցներինը»։
Հավանաբար, արտաքինով քաղաքային Audi էլեկտրամոբիլը կհիշեցնի AI:me կոնցեպտը, որը ներկայացվել էր անցյալ տարվա ապրիլին։ Ինսայդերները վստահեցնում են, որ առավել սեղմ ու հասարակ MEB Entry-ի օգտագործումը թույլ կտա Audi-ին գնորդներին էլեկտրամոբիլն առաջարկել մեկնարկային 20 000 եվրո գնով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից