Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Ձեւավորելու ենք «Ոչ»-ի քարոզչական խումբ»․ Գոհար Մելոյան

Իրավական անվտանգության երաշխավորումը յուրաքանչյուր պետության կենսական գոյի կարեւոր նախապայմանն է։ Այս մասին այսօր՝ փետրվարրի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Ցավալի է, որ 21-րդ դարում, երբ աշխարհում այսքան մարտահրավերներ կան, ինչպես, օրինակ էկոլոգիական հնարավոր աղետները կամ ինչպես օրինակ Կորոնավիրուսի հնարավոր վտանգը, մենք մեր երկրում բախվում ենք իրավական անվտանգության խնդրի։ Իրավական անվտանգության երաշխավորումը յուրաքանչյուր պետության կենսական գոյի կարեւոր նախապայմանն է։ Իրավական անվտանգության խնդիրը երկրի սահմանադրական անվտանգության ապահովումն է»,-նշեց նա։

Մելոյանը խոսեց իրավական անվտանգության սպառնալիքներից․ «Իրավական անվտանգության սպառնալիքները հնարավոր սահմանանդրականության դեֆիցիտն է, որին ներկայումս ականատես ենք լինում։ Դա այն իրավիճակն է, երբ խզում է կատարվում երկրում առկա սահմանադրաիրավական նորմերի եւ ձեւավորվող իրավակիրառ պրակտիկայի միջեւ, երբ քաղաքական ուժը դուրս է գալիս այդ շրջանակներից իր հայեցողական կոնկրետ նպատակներով»։

Նրա խոսքով՝ մեկ այլ սպառնալիք է օրենքի գերակայության ոչ հետեւողական ապահովումը․ «Իրավունքի գերակայությունը յուրաքանչյուր իրավական պետության կարեւորագույն հենասյուներից է, որի տարրերն են հանդիսանում օրինականությունը, կամայականությունների արգելքը, արդար եւ անաչառ դատարանների կողմից արդարադատության ստեղծումը եւ ապահովումը։ Բնականաբար, մենք ականատեսն ենք լինում այս բոլոր կարեւոր հենասյուների ոտնահարման, ինչը ցավալիորեն պետք է արձանագրենք»։

Մելոյանն ասաց՝ եթե «Այո» կողմը հաղթանակ տանի, դատարանի անաչառության եւ օբյեկտիվության, այլ նաեւ իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման է հանգեցնելու․

«Եթե «Այո» կողմը հաղթանակ տանի, հակասահմանադրական փոփոխություններն ընդունվեն եւ կյանքի կոչվեն, ձեւավորվելու է մի իրավիճակ, երբ ՍԴ 7 դատավորների լիազորությունները դադարեցվելու են։ Մենք չունենք ներպետական ատյան, որ այս դատավորները կարողանան դիմել իրենց խախտված իրավունքների վերականգնման նպատակով։ Բնականաբար այդպիսի ատյան պետք է հանդիսանա ՄԻԵԴ-ը։ Արդեն իսկ կա որոշակի ձեւավորված պրակտիկա, երբ դադարեցվել են տարբեր երկրներում դատավորների լիզորությունները։ Այս երկրներում դատավորների լիազորության դադարեցման ներպետական ինչ-որ գործընթաց է նախորդել։ Այստեղ ՄԻԵԴ-ը ոչ միայն պարտավորեցրել է փոխհատուցել նյութական եւ բարոյական վնասները, այլ նաեւ պարտավորեցրել է պետությանը վերականգնել այդ դատավորների լիազորությունները։ Այս դեպքում իրավիճակ է լինելու, երբ առկա է լինելու ձեւավորված ՍԴ, եւ կազուսային իրավիճակի ենք հանգելու, թե ինչպես է իրականացվելու ՄԻԵԴ-ի պահանջը։ Բացի այդ բախվելու ենք մի իրավիճակի, երբ ՍԴ-ն ձեւավորվում է բացառապես 1 ուժի կողմից, որը դատարանի անաչառության եւ օբյեկտիվության, այլ նաեւ իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման է հանգեցնում»։

Մելոյանն ասաց նաեւ, որ իրավական հանրությունի ներկայացուցիչներով ձեւավորելու են «Ոչ»-ի քարոզչական խումբ, սակայն քաղաքական հայտ չեն ներկայացնում։