Tesla-ն 15 հազար ամենագնաց է հետ կանչում ԱՄՆ-ում եւ Կանադայում
Ամերիկյան Tesla ընկերությունը X մոդելի 15 հազար ամենագնաց ավտոմեքենա է հետ կանչում հնարավոր խնդրի պատճառով, որը կարող է ղեկի հիդրոուժեղարարի կառավարման կորստի հանգեցնել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ մայրուղիներին երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) եւ Կանադայի տրանսպորտի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ գործակալության` NHTSA-ն եւ Կանադայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել են, որ ալյումինե պտուտակամերը կարող են կոտրվել, ինչը որոշ ավտոմեքենաների վրա կարող է ղեկի հիդրոուժեղարարի կառավարման կորստի հանգեցնել: Հաղորդվում է, որ ԱՄՆ-ում հետ կկանչվի 14193 ավտոմեքենա, Կանադայում` 843: Կանադայի տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ Tesla-ն կփոխարինի կախովի պտուտակամերը եւ, անհրաժեշտության դեպքում, կփոխի նաեւ ղեկային մեխանիզմը:
Ամերիկյան Tesla Motors ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրական ավտոմեքենաների եւ հարակից տեխնոլոգիաների նախագծող եւ արտադրող: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պալո-Ալտո քաղաքում: Էլեկտրական ավտոմեքենաներից բացի ընկերությունն իր սեփական տեխնոլոգիայով մարտկոցներ եւ էլեկտրական շարժիչներ է արտադրում եւ վաճառում է դրանք, մասնավորապես, Toyota-ին և Daimler-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից