2019 թվականին շատ հարուստ մարդկանց թիվն ավելացել է 10 տոկոսով
Շատ հարուստ մարդկանց (very high net worth, VHNW) թիվը 2019 թվականին ավելացել է 10 տոկոսով եւ հասել է 2,7 միլիոնի, վկայում են Wealth-X վերլուծական ընկերության տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Շատ հարուստ մարդկանց թիվը, ում կարողությունը գնահատվում է 5-30 մլն դոլար, 2019թ․ բավական՝ մոտ 10 տոկոսով աճել է»,- նշվում է հետազոտության մեջ։
Նրանց կարողության ընդհանուր արժեքը նույնպես աճել է 10 տոկոսով եւ հասել է 26,6 տրլն դոլարի։ Բացի այդ, ընկերությունը ուշադրություն է դարձնում, որ 2018թ․ այս ցուցանիշը միայն 1 տոկոսով էր ավելացել։
Շատ հարուստ մարդկանց թվի աճով առաջատարը Հյուսիսային Ամերիկան է։ Հետազոտության համաձայն, նրանց կարողության ընդհանուր չափը մեծացել է մոտ 15 տոկոսով։
Ակտիվ աճ է գրանցվել նաեւ Ասիայում եւ Աֆրիկայում։ Եվրոպայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դիտարկվել է ավելի քիչ աճ, սակայն ավելի շատ, քան Մերձավոր Արեւելքում։ Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանի երկրներում բարեկեցության աճ չի նկատվել։ Բոլոր նրանց, ում կարողությունը գերազանցում է 30 միլիոնը, ընկերությունն անվանում է «ուլտրահարուստ մարդ»։
Wealth-X-ը զբաղվում է ամենահարուստ մարդկանց շրջանում հետազոտություններով։ Ընկերությունը հիմնադրվել է 2010թ․ եւ գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում ու Ասիայում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը