«Չինաստանից այս ամբողջ տարհանման պատմության մեջ ինձ զարմացնում է այն, որ տարհանվածներից 16-ը մերոնք չեն, այլ Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիներ». Մարգարիտա Սիմոնյան
Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ երկրից իրականացված տարհանումներին` գրառում անելով Facebook-ի իր էջում:
«Չինաստանից այս ամբողջ տարհանման պատմության մեջ ինձ զարմացնում է այն, որ տարհանվածներից 16-ը, կոպիտ ասած, մերոնք չեն, այլ Հայաստանի, Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիներ: Ինչ բալասան է մեր սրտի համար: Այսինքն` այս մարդիկ գնացել են իրենց երկրների դեսպանատներ` փրկվելու, իսկ նրանց ասել են. «Ինչ է, ձեռ եք առնո՞ւմ: Մենք ինչպե՞ս պետք է ձեզ տարհանենք: Գնացեք ռուսների մոտ` հին ավանդույթի համաձայն, նրանք բոլորին փրկում են»,- գրել է Սիմոնյանը` հավելելով. «Ընթանում էր փառահեղ անկախության 30-րդ տարին»:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:
ՀՀ որոշ քաղաքացիներ Չինաստանից տարհանվել են ռուսական ավիաընկերությունների միջոցով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից