Դրված է մի գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան. Դավիթ Հարությունյան
«Դրված է մի գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան, և այդ գերխնդրի համար իշխանությունը մարդկանց ստիպում է անել հապճեպ և չմտածված քայլեր, որոնք շատ լուրջ խնդիրներ կառաջացնեն Հայաստանի համար: Պետք է ուշադրություն դարձնենք և շատ կարևորենք եվրոպական կառույցների կարծիքը, բայց եթե գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է մեզ համար, մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումը եվրոպական կառույցներում: Պիտի գիտակցենք, որ սա մեր խնդիրն է, և եթե մենք գնում ենք մի ճանապարհով, որը հակասահմանադրական է, ապա այն հղի է այնքան լուրջ խնդիրներով, որ մենք այսօր անգամ կարող ենք չգիտակցել»,- փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Մանրամասն՝ yerevan.today-ի եսանյութում:

















































