«Նախարարությունը միջոցառում կազմակերպող չի». Հրանտ Մաթևոսյանի հոբելյանը նշելու համար միջոցառումներ չեն կազմակերպվել.Նարինե Թուխիկյան
Այսօր լրանում է հայ խոշորագույն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85 ամյակը: ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանից Tert.am-ը փորձել է ճշտել, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Մաթևոսյանի հոբելյանը նշելու համար:
Թուխիկյանը նշեց, որ նախարարությունն արդեն լուծել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի երրորդ հարկի հարցը: «Երրորդ հարկը կկառուցվի, առաջին քայլը սա է, հետո կշարունակենք տարվա ընթացքում»,- ասաց նա:
Անդրադառնալով միջոցառումներին՝ նա ասաց, որ նախարարությունը միջոցառում չի կազմակերպում: «Գիտեմ, որ Գրողների միությունում, նրա անվան դպրոցում ինչ-որ միջոցառումներ կազմակերպվելու են: Բայց նախարարությունը միջոցառում կազմակերպող չի, մենք միայն աջակցում ենք: Հիմա ովքեր մեզ կդիմեն, կնայենք ծրագրերը, կընդառաջենք, կաջակցենք: Բայց նախարարությունն ինքը ծրագիր չի ստեղծում և չի իրականացնում»,- նշեց նա:
Ճշտող հարցին՝ նախարարության աջակցության համար դիմողներ եղե՞լ են, նա ասաց, որ աջակցությունը դրամաշնորհային է: «Այսինքն տարվա ընթացքում դրամաշնորհների համար պետք է դիմեն, մենք նաև որոշակի հոբելյանական ֆոնդ կունենանք, որ եթե, օրինակ, գրականության և արվեստի թանգարանը ծրագիր ներակայացնի, դրանք կֆինանսավորվեն ուղիղ ֆինանսավորմամբ: Ամեն վայրկյան չի կարող փող տրվել: Հիմա օրինակ մի փուլն ավարտվում է, մարտի վերջ դրամաշնորհային նոր փուլ կսկսվի և տարվա ընթացքում ևս երեք անգամ կլինի»,- ասաց նա և ևս մեկ անգամ ընդգծեց, որ կարևորը երրորդ հարկի հարցը լուծվեց:
Նշենք, որ Երևանում՝ Աբովյան փողոցի վերնամասում կառուցվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը: Սկզբնական նախագծով կենտրոնը պետք է ունենար 3 հարկ, ինչպես նաև նկուղային հարկ: Երրորդ հարկը թեև հանել էին նախագծից, բայց վստահեցրել են, որ կվերադարձնեն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից