Ովքե՞ր են մնում իշխող թիմի կողքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով պետք է գործեն «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբներ, սակայն այս պահի դրությամբ վերջինիս ճակատագիրը դեռեւս մշուշոտ է:
Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է. «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձեւավորել համապատասխանաբար հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները»:
Այսինքն՝ ստացվում է, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները պետք է լինեն խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները: Սակայն ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ արդեն իսկ հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են մնում եւ չեն մասնակցելու քարոզչությանը: Եվ չնայած խորհրդարանական մյուս ընդդիմադիր՝ ԲՀԿ խմբակցությունը որոշել է չմիանալ իր ընդդիմադիր գործընկերներին եւ չդիմել Սահմանադրական դատարան, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, չի բացառվում, որ, ամեն դեպքում, այս կուսակցությունը մասնակցի «Ոչ»-ի քարոզարշավին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ԲՀԿ-ն ակտիվ քննարկումների մեջ է այս հարցով, սակայն որոշել են մինչեւ այս շաբաթվա վերջ սպասել, հասկանալ՝ ինչ իրավիճակ է «Ոչ»-ի ճամբարում, եւ վերջնական որոշում կայացնել:
Ամեն դեպքում, մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ չի բացառվում՝ հենց նրանք էլ ձեւավորեն «Ոչ»-ի ճամբարի մի կողմը: Սակայն «Հանրաքվեի մասին» նույն օրենքը հնարավորություն է տալիս ձեւավորել «Ոչ»-ի ճամբար նաեւ արտախորհրդարանական ուժերից, սակայն այն հստակ կանոններ է սահմանում: Այսինքն՝ եթե ձեւավորվի այլընտրանքային շտաբ, ապա այն պետք է բաղկացած լինի առնվազն 50 քաղաքացիներից:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ինչպես նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը եւս չեն մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին: Նման որոշում չունեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Եվ այս ամենին զուգահեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ չի լինելու:
Երեկ արդեն «Հայ ազգային կոնգրեսը» եւ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն են տարածել, որ իրենք կողմ են Ազգային ժողովի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը եւ մասնակցելու են «Այո»-ի քարոզչությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև