«Բռնոցի-բացթողնոցիներն» այլեւս արդյունք չեն տալիս. Իսկ հանրաքվեն թույլ կտա 2 ամիս հանրությանը «թեժ» պահել
«Փաստ» թերթը գրում է. «Ի վերջո, Սահմանադրության մեջ ընդամենը մեկ հոդված փոխելու եւ ՍԴ յոթ անդամից ձերբազատվելու համար ինչո՞ւ է իշխանությունը գնում հանրաքվեի ճանապարհով: Կարծիքները տարբեր են, սակայն, ի թիվս բոլոր նշված ու նշվելիք «պատճառների», առերեւույթ կա մի խորքային խնդիր՝ իշխանության օրավուր ընկնող վարկանիշը:
Այն ինչ-որ կերպ պետք է պահել: Իշխանությունների աշխատանքը արդյունք չի տալիս, հանրության դժգոհությունները գնալով մեծանում են, «բռնոցի-բացթողնոցիներն» այլեւս արդյունք չեն տալիս, նախկինների կոռումպացվածության ու թալանի մասին առիթ-անաթիռ հիշատակումները սկսել են չազդել, պարբերական ռեժիմով թվախեղդ անելը նույնպես արդյունավետ չէ, լայվերն արդեն էֆեկտ չեն տալիս:
Ուրեմն, ի՞նչ անել: Դուրս գալ փողոց:
Չէ՞ որ այսօրվա իշխանավորների, իսկ ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ ամենալավը ստացվում են միտինգն ու միտինգային ելույթները: Հիմա 2018 թվականի հոկտեմբերը չէ, հենց այնպես փողոց դուրս չես գա: Իսկ ահա հանրաքվեն թույլ կտա երկու ամիս հանրությանը «թեժ» պահել, երկու ամիս խոսել նախկինների մասին, միտինգային հռետորաբանությամբ թշնամիներ ու հակառակորդներ «ձեւավորել»:
Հասկանալի է՝ սա հանգեցնելու է հասարակության մեջ նոր բեւեռների առաջացմանն ու թշնամանքի, ատելության, հայհոյանքի դոզայի ահագնացմանը: Սակայն անցած մեկուկես տարում իշխանությունների գործելակերպը ցույց է տվել, որ... «նպատակն արդարացնում է միջոցները»:
Այդուամենայնիվ, չի բացառվում, որ իշխանություններն սկսեն կռվել «իրենք իրենց հետ», եթե այդպես էլ չձեւավորվի «Ոչ»-ի՝ կազմակերպված (ոչ մասնակի) շտաբ:
Դրա նախանշանները, կարծես, երեւում են: Դա գուցե հնարավորություն տա փոքր-ինչ մեղմել ներհասարակական «գզվռտոցները», թեպետ հաշվի առնելով այն բառապաշարը, որն օգտագործում են իշխանությունները, այդ առումով հույսերը, մեղմ ասած, մեծ չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև