Կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի շրջանակներում Հայաստանից շուրջ 4000 մարդ է մեկնել Ռուսաստան
Ռուսական News.ru կայքը, մեջբերելով ՌԴ ՆԳՆ տվյալները, հայտնել է, որ անցյալ տարվա ընթացքում «Հայրենակիցների կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի» շրջանակներում Ռուսաստան է տեղափոխվել 59 500 մարդ:
Ըստ գերատեսչության տվյալների՝ ամենամեծ թվով մարդիկ Ռուսաստան են ժամանել Ղազախստանից (32 594), Տաջիկստանից (6 312), Մոլդովայից (5 988), Ուզբեկստանից (4 671) և Հայաստանից (3 807):
Նշվում է, որ արտասահմանից Ռուսաստան վերադարձող հայրենակիցներից շատերը բնակեցվել են Նովոսիբիրսկի, Չելյաբինսկի և Տուլսկի մարզերում:
Հայրենակիցների կամավոր վերաբնակեցմանը պետական աջակցության մասին հրամանագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2006 թվականին: Հայրենակից են համարվում այն քաղաքացիները, որոնք կարող են փաստաթղթերով ապացուցել իրենց մշակութային, հոգևոր և քաղաքացիական բարեկամությունը ՌԴ-ի հետ:
Նրանք պետական աջակցություն են ստանում տեղափոխվելու և Ռուսաստանում բնակվելու համար, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու հեշտացված ընթացակարգ են անցնում:

















































