Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում հերթական պառակտումն է տեղի ունեցել
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ թոռան՝ Փիթեր Ֆիլիպսի կինը որոշել է ամուսնալուծվել ամուսնությունից 12 տարի անց, հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
41-ամյա Օթեմ Քելին հայտարարել է որոշման մասին այն բանից հետո, երբ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակից: Քելիի մտերիմները կարծում են, որ հենց դա է հրահրել թագավորական ընտանիքում հերթական պառակտումը:
«Փիթերը հիասթափված է: Նա չէր ակնկալում, որ նման բան կլինի: Նա պարզապես շոկի մեջ է: Նա կարծում էր, թե իդեալական ընտանիք ունի եւ երկու հրաշալի աղջիկներ»,- պնդել է նրա ընկերը:
«Օթեմը հիանալի կին եւ մայր է եւ շատ կրթված կին: Վերջին շրջանում նա բողոքում էր, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ: Անկասկած, Նորին մեծությունը կվրդովվի: Թագավորական ընտանիքը մասնատվում է»,- հավելել է պարբերականի զրուցակիցը:
Աղբյուրները հայտնել են նաեւ, որ Օթեմը մտադիր է նոր կյանք սկսել Կանադայում՝ հետեւելով Հարիի եւ Մեգանի օրինակին: «Հնարավոր է, որ նա մտածել է. «եթե մյուսները կարող են նման բան անել, ինչո՞ւ ես չեմ կարող»: Ես չեմ կարծում, թե նրանցից մեկը սիրավեպ է ունեցել: Նրանք պարզապես հեռվացել են միմյանցից, եւ Փիթերը դա չի նկատել»,- ասել է Ֆիլիպսի ընտանիքի մտերիմը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից